12:03   17-09-2020
Հնդկաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր
Թողնել մեկնաբանություն

Հնդիկ բժիշկներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի քան 97,8 հազար դեպք. դա երկրում մեկ օրվա ընթացքում հիվանդացածների թվի ամենամեծ աճն Է կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Այդ մասին վկայում են Հնդկաստանի առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով. առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, երկրում այդ հիվանդությամբ 5,11 միլիոնից ավելի մարդ Է հայտնաբերվել:

Ինչպես նշում Է առողջապահության նախարարությունը, մեկ օրում անցկացված ավելի քան 1,13 մլն թեստերի արդյունքներով՝ բժիշկները հայտնաբերել են 82,7 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցել Է 4 միլիոնը:

Հիվանդանոցներում բուժում Է ստանում 1 միլիոնից ավելի մարդ:

Մեկ օրում այդ թիվն աճել Է ավելի քան 14 հազարով: Մահացածների թիվը գերազանցել Է 83 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել Է 1132 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 29,1 միլիոն դեպք, ավելի քան 926 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Տեղեկացնում է՝ Armenpress.am -ը:

Loading...