12:16   17-09-2020
Սիրիայում պատասխանել են Բաշար Ասադին ոչնչացնելու՝ Թրամփի խոսքերին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպանելու մտադրությունը հաստատվում է այն փաստով, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է անտեսել բոլոր կանոններն ու նորմերը՝ տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար: Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:

Արաբական արտաքին գործերի նախարարությունում Թրամփի վարչակազմի վարքագիծը և քաղաքական մտածողությունը «անխոհեմ» են անվանել:

«Թրամփի խոստովանությունները հաստատում են, որ Միացյալ Նահանգները անօրինական պետություն է, իսկ ամերիկյան վարչակազմը օգտագործում է նույն մեթոդները, ինչ ահաբեկիչները, այսինքն՝ սպանություններ և բռնություններ», – հայտարարել են Սիրիայի ԱԳՆ-ում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին Պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսից պահանջել է սպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, գրում է Washington Post-ի խմբագիր Բոբ Վուդվորդն իր գրքում:

Loading...