ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր բրիտանացի գործընկեր Դոմինիկ Ռաաբի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ հանդիպման ընթացքում կողմերը «քննարկել են բոլոր երկրների, հատկապես՝ Ռուսաստանի կողմից Բելառուսի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը»:
Պոմպեոն նշել է, որ բելառուսները բողոքում են երկրում ընտրությունների կեղծ արդյունքների դեմ, եւ կոչ է արել դադարեցնել նրանց նկատմամբ բռնությունները:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիայի եւ եվրոպական դաշնակիցների հետ միասին, համակարգում է պատժամիջոցները՝ կապված Բելառուսում տիրող իրավիճակի հետ:
Գրում է՝ News.am-ը: