12:28   17-09-2020
Գերմանիան միլիարդ եվրո է առաջարկել ԱՄՆ-ին` «Հյուսիսային հոսք-2»-ի փրկության համար. ԶԼՄ-ներ
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կառավարությունը, փորձելով փրկել վիճահարույց «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը, ԱՄՆ-ին մեկ միլիարդ փրկագին է առաջարկել: Բեռլինը պատրաստակամություն է հայտնել մեկ միլիարդ եվրո ներդնել Գերմանիայում ամերիկյան հեղուկ գազ ստանալու համար տերմինալների կառուցման մեջ, հայտնել է Die Zeit առցանց պարբերականը:

Հրապարակման համաձայն` օգոստոսի սկզբին Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցն իր ամերիկացի գործընկեր Սթիվեն Մնուչինին նախ բանավոր, ապա նաեւ գրավոր փոխանցել էր Բեռլինի առաջարկը ֆինանսավորել Բրունսբյուտելում եւ Վիլհելմսհաֆենում երկու հատուկ նավահանգստի կառուցումը` ԱՄՆ-ից հեղուկ գազ ներմուծելու համար:

Օգոստոսի 7-ին Վաշինգտոն ուղարկված գրավոր առաջարկում Գերմանիայի կառավարությունը խոստանում է «մասշտաբային կերպով ավելացնել կառավարության աջակցությունն» այդ տերմինալների կառուցման համար` մինչեւ մեկ միլիարդ եվրո լրացուցիչ գումար հատկացնելով:
Դրա դիմաց դաշնային կառավարությունը լայն զիջումներ է խնդրել ԱՄՆ վարչակազմից, փոխանցում է DW-ն:

Loading...