12:34   17-09-2020
Լուկաշենկոն զրկել է Լատուշկոյին եւ Լեշչենին դիվանագիտական կոչումից եւ ազատել է Լատվիայում դեսպանին
Թողնել մեկնաբանություն

Պավել Լատուշկոն եւ Իգոր Լեշչենը զրկվել են արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական կոչումից՝ կապված պետական (դիվանագիտական) ծառայությունը վարկաբեկող գործողությունների կատարման հետ: Համապատասխան հրամանագրերը Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է սեպտեմբերի 16-ին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ այլ հրամանագրով Վասիլի Մարկովիչին ազատել է Լատվիայի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից եւ զրկել է նրան դիվանագիտական կոչումից՝ պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Loading...