12:44   17-09-2020
Թրամփը խոստացել է պատվաստումն սկսել հոկտեմբերին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը կարող Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի տարածումն սկսել հոկտեմբերին: Այդ մասին  հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք պատրաստ ենք պատվաստանյութը տարածել շատ անվտանգ եւ արդյունավետ ձեւով: Մենք կարող ենք սկսել հոկտեմբերին ինչ-որ ժամանակ… կարծում եմ, հոկտեմբերի կեսերից սկսած, կարող Է փոքր-ինչ ավելի ուշ»,-ասել Է Թրամփը մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաեւ պատրաստ Է պատվաստանյութի մինչեւ 100 մլն չափաբաժին տարածել մինչեւ 2020 թվականի վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Տեղեկացնում է՝ Armenpress.am -ը:

Loading...