12:59   17-09-2020
Մեծ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է խուսափել կորոնավիրուսի հետ կապված կրկնակի կարանտինից
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ չի ցանկանում երկրորդ համազգային կարանտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, ասելով, որ դա երկրի համար շատ սխալ կլինի եւ ֆինանսական տեսանկյունից՝ աղետալի, հաղորդում է Reuters-ը:

«Ես չեմ ուզում երկրորդ ազգային կարանտին... Ես կարծում եմ, որ այս երկրի համար դա շատ սխալ կլինի, եւ մենք պատրաստվում ենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի դա կանխվի... Ես շատ եմ կասկածում, որ ֆինանսական հետեւանքները լինեն այլ բան, բացի աղետից»,- ասել է նա խորհրդարանում:

Գրում է՝ New.am-ը:

Loading...