13:11   17-09-2020
ԱՄՆ-ում անտառային հրդեհների ծուխը հասել Է Հյուսիսային Եվրոպա
Թողնել մեկնաբանություն

Անցած հանգստյան օրերին բնական հրդեհների ծուխը, որոնք սկսվել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափին, հասել Է Հյուսիսային Եվրոպա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է մթնոլորտի մոնիթորինգի «Կոպեռնիկոս» եվրոպական ծառայությունը (CAMS):


Նրա տվյալներով՝ այս շաբաթվա ընթացքում ծուխը կրկին հատել Է Ատլանտիկան եւ մինչեւ առաջիկա հանգստյան օրերը կհասնի Եվրոպա:


CAMS-ը նշում Է, որ ԱՄՆ-ում հրդեհների ակտիվությունն ընթացիկ տարում տասնյակ, նույնիսկ հարյուր անգամ գերազանցում Է 2003-2019 թվականներն ընկած ժամանակաշրջանի ցուցանիշները: Բացի այդ, հրդեհների հետեւանքով ածխաջրածնի արտանետումները Կալիֆոռնիայի եւ Օրեգոնի նահանգներում 2020 թվականին առավելագույն մակարդակի են հասել 2003 թվականին CAMS-ի մոնիթորինգի սկսվելուց ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Տեղեկացնում է՝ Armenpress.am -ը:


Loading...