13:21   17-09-2020
Ոչ մի ոստիկան դիմակ չկրող քաղաքացու մոտով չպիտի անտարբեր անցնի․ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում նշեց՝ այս ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում մեկ ապացուցված գործիք կա՝ դիմակ կրելը: «Դիմակ կրելու կանոնները պետք է խստորեն պահպանվեն: Ոչ մի ոստիկան դիմակ չկրող որևէ քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի։ Բնականաբար, այս ընթացքում օրինականությունը, քաղաքացիների արժանապատվությունը, իրավունքները լիարժեք պետք է պահպանվեն: Դիմակը ծնոտը փակելու համար չէ, այլ քիթն ու բերանը, քանի որ վիրուսը շնչառական ուղիներով է փոխանցվում»,- ասաց վարչապետը:

Loading...