13:45   17-09-2020
Ընտրվելու դեպքում Բայդենը դիմակներ կրելը պարտադիր կդարձնի
Թողնել մեկնաբանություն

Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Զո Բայդենը պատրաստ է պարտադիր դարձնել դիմակ կրելը կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Այս մասին նա հայտարարել է Դելավերե քաղաքում լրագրողների առջեւ ելույթի ժամանակ:

Ըստ Բայդենի` ընտրվելու դեպքում նա բոլոր նահանգապետերին կկանչեր Սպիտակ տուն, «կդիմեր գիտնականների տեղեկատվությանը եւ կասեր, որ մեզ անհրաժեշը է այս համաազգային մանդատը, մենք պետք է դա անենք»,- մեջբերում է նրա խոսքերը «ՌԻԱ Նովոստի»-ն: Բայդենի իրավաբանական թիմը կարծում է, որ նախագահն օրենքով իրավունք ունի համազգային ​​մանդատ սահմանել դիմակներ կրելու համար, սակայն այս հարցը դեռ պետք է պարզել:  «Եթե ես կարողանայի, ես կանեի դա»,- ասել է նախկին փոխնախագահը:

Նա նաեւ նախատել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին` պաշտպանիչ դիմակների արդյունավետության վերաբերյալ ամերիկացիների շրջանում կասկածներ սերմանելու համար:

Տեղեկացնում է՝News.am-ը:

Loading...