14:45   17-09-2020
ԱՀ նախագահը պատվավոր կոչումներ է շնորհել մարզական ոլորտի մի խումբ երախտավորների
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է մարզական ոլորտի մի խումբ երախտավորների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի և Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ պատվավոր կոչումներ շնորհել նրանց: Այս մասին տգեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Երկրի ղեկավարն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ չնայած խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից տարբեր արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում Արցախում մարզական կյանքի զարգացման համար, այնուամենայնիվ, շատերը, անտեսելով քաղաքական արգելքները, ըստ պատշաճի կատարեցին իրենց գործը: «Ձեր դաստիարակած բոլոր սերունդների անունից իմ անկեղծ շնուհակալությունն եմ ուզում հայտնել ձեզ: Այս պատվավոր կոչումները Ձեր մեծ վաստակի դիմաց իշխանությունների համեստ գնահատականն են»,-ասել է Հանրապետության նախագահը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Loading...