15:30   17-09-2020
Բարբադոսը 2021թ. կդառնա հանրապետություն․ Էլիզաբեթ 2-րդն այլևս չի լինի երկրի ղեկավարը
Թողնել մեկնաբանություն

Բարբադոս կղզի-պետությունը մտադիր է հանրապետություն դառնալ, ինչի արդյունքում Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն այլևս չի լինի երկրի ղեկավարը, հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ժամանակն է լիովին ազատվել գաղութային անցյալից»,- ասված է երկրի կառավարության հայտարարությունում:

Իշխանությունները ծրագրել են անհրաժեշտ իրավաբանական ընթացակարգերն ավարտել մինչև 2021 թվականի նոյեմբերը, երբ երկիրը տոնելու է Բրիտանիայից անկախության 55-րդ տարեդարձը:

Երկրի վարչապետ Միա Մոթլիի հայտարարությունում ասվում է, որ բարբադոսցիները ցանկանում են պետության ղեկավարի դերում տեսնել իրենց երկրի քաղաքացիներին։

Բուկինգհեմյան պալատը հայտարարել է, որ հանրապետության կարգավիճակին անցնելու որոշումը կառավարության և երկրի բնակիչների իրավասությունն է: Աղբյուրը հաղորդում է, որ հայտարարությունը հանկարծակիի չի բերել թագավորական ընտանիքին, քանի որ այդ հարցը բազմիցս քննարկվել է։

Բարբադոսը բրիտանական գաղութ էր 1627 թվականից, այն անկախություն է ստացել 1966 թվականին:

Loading...