15:54   17-09-2020
Թայվանը կոչ է արել գլոբալ կոալիցիա կազմել «ընդդեմ Չինաստանի ագրեսիայի»
Թողնել մեկնաբանություն

Թայվանի արտաքին գործերի նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել իր երկրին օգնել Չինաստանի կողմից ահագնացող ռազմական սպառնալիքից պաշտպանելու հարցում՝ վախենալով պատերազմի «իրական հավանականությունից»: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:

Նախարար Ժոզեֆ Վուի մեկնաբանությունները հնչել են նախքան սեպտեմբերի 17-ին ԱՄՆ տնտեսական հարցերով փոխքարտուղար Քեյթ Քրեչի գլխավորած պատվիրակության երկօրյա այցի մեկնարկը:

Չորեքշաբթի ուշ երեկոյան չինական Global Times պետական տեղեկատվական գործակալությունն իր խմբագրական հոդվածում նշել է, որ Թայվանը «ոչնչացնում է իրենց ռազմական մանևրի հնարավորությունը` ամբողջովին աջակցելով ԱՄՆ-ին», ինչը մեծացնում է ռազմական հակամարտության հավանականությունը:

Թայվանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ ամերիկյան պատվիրակության այցը «կխորացնի գաղափարակից գործընկերների միջև բարեկամությունը»:

Վուի մեկնաբանությունները նման էին երկրի նախագահ Ցայ Ին Վենի հայտարարություններին, որը կոչ էր արել հանդես գալ Չինաստանի «ավտորիտար ագրեսիայի» դեմ:

Հաղորդումներ են ստացվել Քրեչի այցի նախօրեին ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի՝ ներառյալ ականների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի աննախադեպ վաճառքի մասին:

Գրում է՝ Tert.am -ը:



Loading...