15:55   17-09-2020
Պուտինը Մեդվեդևին 55-ամյակի կապակցությամբ շքանշանով է պարգևատրել
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով:

Հրամանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 14-ին՝ Մեդվեդևի 55-րդ տարեդարձի օրը, գրում է Коммерсантъ պարբերականը:

«Պետությանը մատուցած ծառայությունների և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով պարգևատրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Անատոլիի Մեդվեդևին», - ասված է նախագահի հրամանագրում:

Գրում է՝ Tert.am -ը:



Loading...