15:56   17-09-2020
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման 1-ին և 2-րդ ծրագրերով 64 կազմակերպության ավելի քան 1 մլրդ դրամ դրամաշնորհ կհատկացվի
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթների արդյունքներն արդեն հայտնի են:

17-րդ միջոցառումը նպատակ ունի լուծելու երկու կարևոր խնդիր՝

·            Ապահովելու արդյունավետ աշխատատեղերի պահպանումը ոլորտում,

·            Խթանելու արտադրանք՝ պրոդուկտ ստեղծող ընկերությունների զարգացումը երկրում կորոնավիրուսի տարածման պայմաններում:

Ծրագրի արդյունքները սեպտեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը:

Առաջին և երկրորդ ծրագրերի հայտերն ընդունվել են հունիսի 1֊ից հուլիսի 1֊ն ընկած ժամանակահատվածում, իսկ երրորդ ծրագրի՝ համաֆինանսավորման դրամաշնորհների հայտերն ընդունվելու են մինչև դեկտեմբերի 1֊ը։

Առաջին և երկրորդ ծրագրերի հայտերի առաջին փուլի գնահատումն ավարտվել է օգոստոսի 11֊ին, երկրորդ՝ փիչինգի փուլն անց է կացվել օգոստոսի վերջին՝ 20-29֊ն ընկած ժամանակահատվածում:

Գնահատումն իրականացվել է անկախ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել փորձագետներ տեղական ստարտափ էկոհամակարգի, տեխնիկական, թվային զարգացման, ինովացիոն էկոհամակարգի ոլորտներից, տեխնոլոգիական սարքավորումների (hardware) մասնագետներ, ներկայացուցիչներ տեղական ասոցիացիաներից, ԲՏ նախարարությունից՝ որպես ծրագրի համակարգող՝ մեկ ներկայացուցիչ:

Հանձնաժողովը ծրագրի առաջին փուլում գնահատել է  հայտատուների կողմից ներկայացված դիմումներն ըստ հետևյալ չափորոշիչների՝

-       Առաջին դրամաշնորհ․

արտադրանքը՝ 15%, նորարարությունը՝ 20%, թիմը՝ 15%, շուկան՝ 10%, բիզնես պլանը՝ 15%, ռիսկը՝ 10%, ֆինանսները՝ 15%:

-       Երկրորդ դրամաշնորհ․

արտադրանքը՝ 20%, նորարարությունը՝ 15%, թիմը՝ 15%, շուկան՝ 10%, բիզնես պլանը՝ 15%, ռիսկը՝ 10%, ֆինանսները՝ 15%:

Երկրորդ՝ փիչինգի փուլում գնահատվել են բիզնես պլանը՝ 25%, իրագործելիությունը՝ 25%, ֆինանսական համապատասխանելիությունը և հիմնավորումը՝ 30%, ներկայացումը՝ 20%:

Գրում է՝ Tert.am -ը:


Loading...