16:11   17-09-2020
Բելառուսի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Կոլեսնիկովային. նրան 2-5 տարվա ազատազրկում է սպառնում
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային ՝ ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողություններ կատարելու համար: Այս մասին գրում է eadaily.com կայքը:

Ինչպես նշված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում, Կոլեսնիկովան հայտարարություններ է արել «ԶԼՄ-ների և համացանցի միջոցով»: Այժմ Կոլեսնիկովային սպառնում է ազատազրկում՝ 2-ից 5 տարի ժամկետով: Ներկայում նա  շարունակում է մնալ  մեկուսարանում, հետաքննությունը շարունակվում է:

Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, գործով որպես մեղադրյալ անցնում են Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չի ընդգրկվել խորհրդի նախագահության կազմում, բայց նախագահության հետ կապ է պահպանում Լիտվայից:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:



Loading...