16:14   17-09-2020
Գերմանական լաբորատորիան Նավալնիի հյուրանոցային սենյակից բերված շշի վրա «Նովիչոկ»-ի հետքեր է հայտնաբերել
Թողնել մեկնաբանություն

Գերմանական լաբորատորիան Տոմսկի հյուրանոցային սենյակից, որտեղ Ալեքսանդր Նավալնին է բնակվել, ջրով շշի վրա «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութի հետքեր է հայտնաբերել․ այս մասին հայտարարվել է Նավալնիի ինստագրամյան էջում, որտեղ հրապարակվել է նաև սենյակի «խուզարկության» տեսանյութը։ 

«Այսպես կոչված շիշ «Նովիչոկ»-ի հետ, իսկ ավելի պարզ ասված՝ ջրի համար նախատեսված սովորական պլաստամասե շիշ, որի վրա հետո գերմանական լաբորատորիայում թունավորող նյութի հետքեր են հայտնաբերվել։ Այս շիշը հայտնաբերվել է Տոմսկի հյուրանոցային համարում, որտեղ մնացել էր հենց ինքը՝ Նավալնին և մեր նկարահանող խումբը»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Հայտնի է, որ շիշը Նավալնիի թիմի անդամներն են իրենց հետ վերցրել թռիչքի ժամանակ ընդդիմադիր գործչի ինքնազգացողության վատացման մասին տեղեկությունից հետո։ 

«Տոմսկում մնացած Հակակոռուպցիոն հիմնադրամի աշխատակիցները գրեթե անմիջապես իմացել են կատարվածի մասին ու այդ պահին միակ հնարավոր բանն են արել. փաստաբան են կանչել, բարձացել են դրանից Նավալնիի փոքր-ինչ առաջ լքած սենյակը և սկսել են գրանցել, նկարագրել և փաթեթավորել այնտեղ առկա ամեն բան՝ այդ թվում և ջրով լի շիշը», - ասված է հաղորդագրությսունում:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...