16:15   17-09-2020
«Միայն այդ դեպքում կարող եմ պարտվել». Թրամփն ասել է՝ որն է ԱՄՆ նախագահական ընտրությունների գլխավոր սպառնալիքը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում կայանալիք ընտրությունների գլխավոր սպառնալիքը համարել է փոստային եղանակով քվեարկությունը: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է The Hill-ը։

Նրա կարծիքով՝ փոստային եղանակով անցկացվելիք ընտրություններն ավելի լուրջ սպառնալիք են, քան ընտրություններին օտարերկրյա միջամտության հավանականությունը:

«Ներկա ընտրությունների ամենամեծ սպառնալիքը միլիոնավոր մարդկանց ուղարկված և նահանգապետերի կողմից վերահսկվող քվեաթերթիկներն են»,- ասել է Թրամփը:

Թրամփը բազմիցս քննադատել է փոստային եղանակով քվեարկությունը՝ հայտարարելով, որ եթե քվեարկությունն այդ եղանակով անցկացվի, կարող է պարտվել աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում։

«Փոստային քվեարկությունը միակ տարբերակն է, որի դեպքում կարող եմ պարտվել, որովհետև դեմոկրատները խաբում, թալանում ու գողանում են։ Նրանք քվեաթերթիկները որոշ շրջաններ, հիմնականում հանրապետական շրջաններ չեն ուղարկում»,- նշել էր Թրամփը։

Նախագահը կարծում է, որ նման եղանակով մարդկանց կամարտահայտման իրավունքը կարող է խախտվել։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի նոյեմբերի 3-ին։


Գրում է՝ Tert.am -ը:



Loading...