16:48   17-09-2020
Մեքսիկայում հնագետները 1850-ականներին մայա ստրուկներին տեղափոխող նավ են հայտնաբերել
Թողնել մեկնաբանություն

Մեքսիկայում հնագետները 1850-ականներին մայա ստրուկներին տեղափոխող նավ են հայտնաբերել: Կուբայական նավի բեկորները հայտնաբերվել էին 2017-ին, սակայն դրանք չէին նույնականացվել, քանի դեռ Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի հետազոտողները չէին ստուգել ժամանակակից փաստաթղթերը եւ չէին պարզել, որ դա La Unión նավն է, գրում է Guardian-ը:

Նավն օգտագործվել էր 1847-1901 թվականներին «Կաստաների պատերազմ» անվամբ հայտնի ապստամբության ընթացքում մայաների գերեվարման համար` նրանց Կուբայում շաքարեղեգի դաշտերում աշխատեցնելու նպատակով:

Այդ ժամանակ ստրկությունը Մեքսիկայում անօրինական էր, սակայն այսպիսի նավերի օպերատորները, ինչպես հաղորդվում է, խաբել էին մայաներին, ովքեր հակամարտության արդյունքում առանց հողերի էին մնացել, որպեսզի նրանք «պայմանագիր կնքեն» որպես պայմանագրային աշխատողներ` չնայած նրանց ստրուկի պես էին վերաբերվում:

La Unión-ը 1861 թվականի սեպտեմբերին ուղեւորվում էր դեպի Հավանա, երբ դրա կաթսաները պայթել էին, եւ այն խորտակվել էր երբեմնի կարեւոր Յուկատանա Սիզալ նավահանգստի մոտ:

Նավի կործանման վայրը նույնպես համընկնում է վթարի մասին ժամանակակից հաղորդումների հետ, որի արդյունքում զոհվել էր անձնակազմի 80 անդամներից կեսը եւ 60 ուղեւոր:

Գրում է՝ News.am -ը:


Loading...