17:32   17-09-2020
Եվրոպայում կորոնավիրուսով վարակման մակարդակն անհանգստություն Է առաջացնում. ԱՀԿ
Թողնել մեկնաբանություն

Եվրոպայի երկրներում COVID-19 հիվանդությամբ վարակման մակարդակն անհանգստություն Է առաջացնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 17-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, հաղորդել Է Agence France-Presse-ը:

«Սեպտեմբերին (ստացված) թվերը պետք Է տագնապալի նախազգուշացում ծառայեն բոլորի համար» Եվրոպայում, որտեղ նոր հայտնաբերված դեպքերի քանակն այժմ ավելի բարձր Է, քան մարտին եւ ապրիլին, ընդգծել Է նա: ԱՀԿ-ում նաեւ անհանգստություն են հայտնել կարանտինը կրճատելու՝ մի քանի երկրների որոշման պատճառով: «Մենք գիտենք, թե մարդու եւ հասարակության վրա ինչ վիթխարի ազդեցություն կարող Է ունենալ կարանտինի տեւողության նույնիսկ նվազագույն կրճատումը,- ասել Է Կլյուգեն:- Տարածաշրջանի երկներին հորդորում եմ հետեւել սանիտարական գիտական ընթացակարգին՝ փորձագետների հետ համագործակցությամբ եւ որոնել (կարանտինի) անվտանգ կրճատման եղանակներ»: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել Է երկրների մեծ մասում եւ մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից ճանաչվել համավարակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...