17:41   17-09-2020
«Վաղվանից գործադուլ ենք անելու, մեզ ասացին՝ ոչ մի փոխզիջում չի լինելու». հագուստ և կոշիկ ներկրող տնտեսվարողները Կառավարության դիմաց պահանջում են մաքսազերծման հարմար պայմաններ
Թողնել մեկնաբանություն

Կառավարության դիմաց հերթական ակցիան անցկացրին նաև հագուստի ու կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները, որոնք պահանջում են վերանայել ներկրման մաքսային փոփոխությունները:

Տնտեսվարողներից մեկն էլ կարևորեց, որ փոփոխությունների մասին նախապես չեն տեղեկացվել, հնարավորություն չեն ունեցել պատրաստվել կամ նախապես իրենց դժգոհությունը հայտնել: Տնտեսվարողները պատրաստվում են մեծ ակցիա իրականացնել նաև վաղը՝ ժամը 10:00-ին:





Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով այս հարցով բողոքի ակցիաներ են իրականացվում նաև Վանաձորում
և Գյումրիում, և հարկ եղած դեպքում վերջիններս Երևան կգան:

Loading...