17:51   17-09-2020
Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղզստանի ընտրություններին ԱՊՀ միջազգային դիտորդների խմբի համակարգող
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կհամակարգի Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորների խումբը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը:

Ալեն Սիմոնյանը դիտորդների խմբի համակարգող է նշանակվել Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ,  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրամանով: Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 4-ին: ՀՀ ԱԺ փոխնախագահը այնտեղ կգործուղվի դրանից 2-3 օր շուտ:

Loading...