18:14   17-09-2020
Անշարժ գույքին առնչվող ցանկացած տեղեկատվություն հնարավոր կլինի ձեռք բերել էլեկտրոնային եղանակով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
Թողնել մեկնաբանություն

ԱԺ-ն քննարկեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարինե Ավագյանը:

«Նախատեսվւոմ է վարչարարության թեթևացում: Քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինելու շինությունների և հողամասերի հատակագծերը փաստաթղթային եղանակով ներկայացնելու Կադաստրի կոմիտե, այլ դա իրականացվելու է էլեկտրոնային եղանակով»,-ասաց Ավագյանը:

Նախագծի ընդունման պարագայում` անշարժ գույքին առնչվող ցանկացած տեղեկատվություն հնարավոր է ձեռք բերել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով E-cadastre.am կայքի միջոցով:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը նշեց, որ տեղեկատվության տրամադրման սակագներում նվազեցումներ են արվել: Մասնավորապես, հողի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար գործող 1000 դրամի փոխարեն սահմանվելու է 500 դրամ:

Կադաստրային գործից պատճենների յուրաքանչյուր էջի համար պահանջվելու է 30 դրամ, իսկ եթե դրանք պահանջվելու են էլեկտրոնային եղանակով՝ ապա 10 դրամ: Ինքնաշխատ եղանակով տրամադրվող տեղեկատվության համար նախատեսվում է 300 դրամ, իսկ փաթեթում ներառված տեղեկատվության համար՝ 1000 դրամ:

«Այլևս քաղաքացիները ստիպված չեն լինելու շինությունների և հողամասեսրի հատակագծերը փաստաթղթային եղանակով ներկայացնելու Կադաստրի կոմիտե, այլ դա իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը սահմանելու է անշարժ գույքի ռեգիստրի ղեկավարը»,- ասաց Նարիեն Ավագյանը:

Գրում է՝ Tert.am -ը:


Loading...