19:22   17-09-2020
ԱՀԿ-ում 2020-ի մարտից մինչև սեպտեմբեր աճի դանդաղում են նշել ծառայությունների համաշխարհային շուկայում
Թողնել մեկնաբանություն

Առեւտրի հայաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ) ծառայությունների համաշխարհային առեւտրում աճի դանդաղում Է արձանագրել մարտ ամսից մինչեւ սեպտեմբեր: Դա նշված Է նրա զեկույցում, որը սեպտեմբերի 17-ին հրապարակվել Է Ժնեւում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այնտեղ նշված Է, մասնավորապես, որ ԱՀԿ-ի մշակած «Ծառայությունների առեւտրի ճնշաչափը», որն արտացոլում Է միտումները գլոբալ առեւտրի բնագավառում, այժմ կազմում Է 95,6 կետ, ինչն ավելի ցածր Է, քան այս տարվա մարտին (96,8) եւ քան անցյալ տարվա սեպտեմբերին (98,4):

«Սեպտեմբերի 17-ի դրությամբ ինդեքսը հավասար Է եղել Է 95,6 կետի, ինչն ամենաթույլ ցուցանիշն Է հայտնիներից»,- նշում են զեկույցի հեղինակները: Նրանց խոսքով՝ «երկրորդ եռամսյակում ծառայությունների առեւտրի աճը դանդաղում Է ունեցել, եւ ըստ ժամանակի վերջին նվազումն արտացոլում Է ինչպես գբլոբալ տնտեսական աճի թուլացող տեմպերն, այնպես Էլ (կորոնավիրուսի հարուցած) COVID-19 (հիվանդության) վաղ փուլերը»:

Դրա հետ եկտեղ ԱՀԿ-ում ուշադրություն են հրավիրում «հանգուցային հատվածների ճկունության վրա ընդհանուր անկման ֆոնին»: Մարդատար ավիափոխադրումների ոլորտում ճնշաչափը ցույց Է տվել սոսկ 49,2 կետ, թեեւ «վերջին ժամանակներս իրավիճակը, դատելով ըստ ամենայնի, կայունացել Է»,- նշում են փորձագետները: Կոնտեյներային փոխադրումների (92,4) եւ շինարարական հատվածի (97) վերաբերյալ «Ճնշաչափի» տվյալներում ԱՀԿ-ն նույնպես բացասական միտումների դադարում Է նկատում: Իրենց հերթին ֆինանսական ծառայությունները (100,3) «ընդհանուր ինդեքսի միակ բաղադրիչն են, որոնք սեպտեմբերի կեսերից գտնվում են աճի միտման մեջ»:

ԱՀԿ-ի ծառայությունների առեւտրի ճնշաչափը ցուցիչ Է, որը տարբեր ցուցանիշները հավաքում դարձնում Է միասնական ինդեքս: 100 կետից բարձր ցուցիչը հիմք Է տալիս կանխատեսելու առեւտրի աճի արագացում, իսկ ցածրը՝ տեմպերի թուլացում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...