19:48   17-09-2020
Կիևի կենտրոնում պայթյուն է որոտացել
Թողնել մեկնաբանություն

Պայթյուն է որոտացել Կիևի կենտրոնում գտնվող ռեստորանում, նախնական հայտնի է երկու տուժածի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 16:00-ին՝ Կանապա ռեստորանում: Նախնական տեղեկություններով ՝ պայթյունը եղել է գազի սարքավորումներից: Տեղում աշխատում է ոստիկանությունը:

Loading...