10:13   18-09-2020
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 4.5 միլիոնին. RT
Թողնել մեկնաբանություն

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 36 303 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 4 455 386 մարդ է վարակվել, որոնցից 134 935-ը մահացել է:

Համավարակի ողջ ընթացքում ավելի քան 3.6 միլիոն մարդ է ապաքինվել:

Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է:

Գրում է՝ Tert.am -ը:


Loading...