10:21   18-09-2020
Հրկիզվել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցու օժանդակ կառույցը
Թողնել մեկնաբանություն

Սան Ֆրանցիսկոյի Սբ. Գրիգոր հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը հինգշաբթի հայտնել է, որ 04:00-ի սահմաններում հրկիզվել է եկեղեցու օժանդակ կառույցը:

«Կառույցն ընդգրկում է Վասպուրական սրահը, ինչպես նաև եկեղեցու և տարբեր կազմակերպությունների գրասենյակներ: Սան Ֆրանցիսկոյի հրշեջ վարչությունն արագ արձագանքել է, սակայն շենքը մեծ վնասներ է կրել»,- Asbarez-ը փոխանցում է հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը:

Հոգաբարձուների խորհրդի անդամներն ու համայնքի ղեկավարները դեպքի վայրում են և գնահատում են հասցված վնասի չափը:

Հայ համայնքի պաշտոնական ներկայացուցիչների հաղորդմամբ՝ հրկիզվել են եկեղեցու կիրակնօրյա դպրոցի դասասենյակները, եկեղեցու գրասենյակը և Համազգային գրադարանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսին հարձակում էր տեղի ունեցել հայկական դպրոցի և հարակից կենտրոնի վրա. շենքի պատերին հակահայկական և ադրբեջանամետ գրաֆիտիներ էին արվել:

Գրում է՝ Tert.am -ը:


Loading...