11:58   18-09-2020
Image Description
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:

Այսօր ինչպես Հայաստանի հրեական համայնքը, այնպես էլ ողջ հրեա ժողովուրդը նշում է տարվա նորամուտը խորհրդանշող գեղեցիկ տոնը: Թող այս նոր տարին խաղաղության, բարեկեցության և առաջընթացի տարի լինի: Եվ թող նոր իրողություններին համահունչ շարունակվեն ամրապնդվել և զարգանալ մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը:

Վերստին շնորհավորելով Ռոշ Հաշանայի կապակցությամբ՝ մեր հրեա հայրենակիցներին մաղթում եմ քաջառողջություն և ամենայն բարիք»:


Loading...