14:52   18-09-2020
ԱՄՆ. Եվս հինգ երկիր քննարկում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի հնարավորությունը
Թողնել մեկնաբանություն

Եվս հինգ երկիր լրջորեն քննարկում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործարքի հնարավորությունը` Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի կողմից այս շաբաթ համաձայնագրերի ստորագրումից հետո: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը, փոխանցում է Reuters-ը:

Նա հրաժարվել է կոնկրետ երկրներ նշել` ընդգծելով միայն, որ դրանց թվում Միջին Արեւելքի երեք երկիր կա:

Հնարավոր տարբերակներից մեկը Օմանն է, որի դեսպանը ներկա էր Սպիտակ տանն Իսրայելի հետ համաձայնագրերի ստորագրման արարողությանը: Նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ չէր բացառել, որ Սաուդյան Արաբիան ի վերջո կհամաձայնի Իսրայելի հետ գործարքին:

Գրում է՝ News.am -ը:

Loading...