15:16   18-09-2020
Image Description
Սոս և Մաճկլաշեն համայնքներւմ մուտքի և ելքի սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չկա․ ԱՀ պարետ

Արցախի պարետ, ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներ, որտեղ վերջերս հայտնաբերվել են կորոնավիրուսային հիվանդության վարակի օջախներ:


Ժ. Միրզոյանը հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների մի խումբ բնակիչների հետ ու հորդորել խստագույնս հետևել հակահամաճարակաբանական կանոնների պահպանմանը: «Դպրոցներն առայժմ փակ կմնան, իսկ բերքահավաքի աշխատանքներն անպայման պետք է կատարվեն հակահամաճարակաբանական կանոնները պահպանելով»,- նշել է պարետը՝ հավելելով, որ այս պահին մուտքի և ելքի սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չկա:


Գրում է՝ 1in.am -ը:


Loading...