17:33   18-09-2020
ԱՄՆ-ը երեք իրանցիների մեղադրել է արբանյակային տեխնոլոգիաներ գողանալու մեջ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի իշխանություններն Իրանի երեք քաղաքացիների մեղադրանք են առաջադրել համակարգչային համակարգերը «կոտրելու» գործողության մեջ՝ նպատակ ունենալով տեղեկություններ գողանալ ամերիկյան օդատիեզերական եւ արբանյակային տեխնոլոգիաների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքում:

Կայքում զետեղած մեղադրանքի պատճենի համաձայն, երեք իրանցիները, գործելով ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն համարվող Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի զորամաս) օգտին, 2015 թվականի հուլիսից մինչեւ 2019 թվականի փետրվարն անցկացրել են մեծ թվով ընկերությունների ու կազմակերպությունների կայքերը «կոտրելու» գործողություն: Ինչ-որ մի պահի նրանք ունեցել են գրոհի համար 1800 հաշվեգրանցումներից բաղկացած ցուցակ, ներառյալ ձայնագրություններ, որոնք պատկանում Էին օդատիեզերական սեկտորի եւ արբանյակային տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, ինչպես նաեւ Ավստրալիայում, Իսրայելում, Սինգապուրում, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում միջազգային կառավարական կազմակերպությունների, ասվում Է փաստաթղթում:

Երեք մեղադրյալներից յուրաքանչյուրին սպառնում Է մինչեւ 20 տարվա ազատազրկում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...