17:52   18-09-2020
Աջարիան կրկին շարունակում է առաջատարը մնալ ախտահարվածների օրական ցուցանիշով
Թողնել մեկնաբանություն

Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 182 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին կապված Է Աջարաիայի հետ, լրագրողներին հայտարարել Է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, 182 նոր դեպքերից 129-ը կապված Է Աջարիայի հետ. 114-ը վերաբերում Է Բաթումին, 11-ը՝ Քոբուլեթին, երեքը՝ Կեդային, մեկը՝ Շուախեւին: Ինչ վերաբերում Է մնացած տարածաշրջաններին, ապա Թբիլիսիում հայտնաբերվել Է 34 նոր դեպք, Իմերեթում՝ 11, Քվեմո Քարթլիում՝ չորս, Գուրիայում՝ երեք, Կախեթում՝ մեկ:

Մեկ օրում կորոնավիրուսից բուժվել Է 13 հիվանդ: Տոկոսային ցուցանիշով առողջացածների քանակը կազմում Է 46 տոկոս:

COVID-կենտրոններում եւ հյուրանոցներում բուժվում Է 1 657 հիվանդ: Նրանցից 11-ի վիճակն օրհասական Է, 75-ինը՝ ծանր:

Անմիջականորեն Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում Է 34 հիվանդ, նրանցից մեկի վիճակն օրհասկան Է, չորսինը՝ ծանր:

Էզուգբայան նշել Է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էապես ավելացել Է պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստերի վիճակագրությունը, նախօրյակին արվել Է 13 226 թեստ, մինչդեռ նախանցյալ օրը հայտնել Էին 11,1 հազարի մասին, նոր դեպքերի զգալի աճ չի դիտվում:

Էզուգբայան մեկ անգամ եւս բոլորին հորդորել Է պահպանել կանոնները՝ կայուն դրությունը պահպանելու եւ այնուհետեւ արդեն ցուցանիշների նվազման հասնելու համար:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերցված դեպքերի թիվը վերջն օրն ավելացել Է 182-ով:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում Է 3 119:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 13 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 1 435 հիվանդ, մահացել՝ 19-ը:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Loading...