20:52   18-09-2020
Դանիայում կսահմանափակվի ռեստորանների եւ բարերի աշխատանքի ժամանակը կորոնավիրուսի պատճառով
Թողնել մեկնաբանություն

Դանիայի իշխանությունները որոշում են ընդունել ամբողջ երկրում սահմանափակել ռեստորանների եւ բարերի աշխատանքի ժամանակը կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով, այժմ դրանք կփակվեն տեղական ժամանակով 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիքսենը:

Այս շաբաթ ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Կոպենհագենում եւ մերձակյաքի եւս 16 բնակավայրերում ռեստորանները կփակվեն 22:00-ին: «Մենք ընդլայնում ենք այդ միջոցը, այժմ այն կտարածվի ամբողջ երկրի վրա:

Այդ կարգն առայժմ կգործի մինչեւ հոկտեմբերի 4-ը»,- ասել Է վարչապետը:

Բացի դրանից, սեպտեմբերի 19-ից իշխանությունները նաեւ սահմանափակում են միջոցառումների մասնակիցների թիվը. այժմ նրանց քանակը չպետք Է գերազանցի 50-ը:

Բացի դրանից, կառավարությունը նաեւ քաղաքացիներին խորհուրդ Է տալիս աշխատել հեռավար: Նաեւ այս շաբաթ Կոպենհագենում որոշվել Է սահմանել պաշտպանական դիմակների պարտադիր կրում ռեստորաններում, բարերում եւ սրճարաններում՝ կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղեցնելու համար:

Նոր պահանջները կգործեն, երբ մարդը կանգնած Է կամ քայլում Է շենքի ներսում, բայց չեն տարածվի սեղանի առջեւ նստածների վրա: Դիմակներ կրել պարտավոր կլինեն ինչպես այդ հաստատությունների աշխատակիցներն, այնպես Էլ հյուրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...