20:54   18-09-2020
Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպանին․ ներկայացվել են ՀՀ Ոստիկանությունում կատարված բարեփոխումները
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս  մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորեց երկու երկրների միջև բարեկամական սերտ հարաբերություններն ու հատկապես Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միջև ամենօրյա ակտիվ փոխգործակցությունը։

Ոստիկանության պետը շնորհավորեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության նորանշանակ ներկայացուցիչ Գրիգորի Պուստովիտովին և մաղթեց արդյունավետ աշխատանք։

Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մատնանշեց երկու պետությունների իրավապահ կառույցների ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում սերտ փոխգործակցությունը։ Նա խոսեց անցած տարի Հայաստանում տեղի ունեցած Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի նիստի մասին և վստահություն հայտնեց, որ ձևավորված սերտ համագործակցությունն ավելի կզարգանա։

Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հյուրերին ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Loading...