10:57   19-09-2020
Image Description
Հայտնի է կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցի մանրածախ գինը

COVID-19-ի բուժման համար նախատեսված «Արեպլիվիր» դեղամիջոցի արժեքը կկազմի 12.320 ռուբլի (1900 դրամ): Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ դեղը մշակող Promomed դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Մլադենցևին հղումով:

«Այս գինն այս կամ այն ​​կերպ կապված է բժշկական հաստատություն առաքման գնի հետ: Մենք չենք կարող բյուջեի և մանրածախի համար երկու տարբեր գներ ունենալ, այնպես որ սա այն գինն է, որն իրականում ձևավորվել է»,- ասել է Մլադենցևը:

Ինչպես հաղորդվում է, ՌԴ առողջապահության նախարարությունը հաստատել է «Արեպլիվիր» դեղը կորոնավիրուսի բուժման համար:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...