11:06   19-09-2020
Մեծ Բրիտանիայում սկսվում է COVID-19-ի երկրորդ ալիքը. Ջոնսոն
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ջոնսոնի խոսքով, կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել ամբողջ Եվրոպայում:

«Ես բացարձակապես չեմ ցանկանում մեկուսացման ավելի խիստ միջոցներ ներդնել, մենք ուզում ենք դպրոցները բաց պահել: … Մենք ուզում ենք տնտեսությունը բաց պահել … ուզում ենք, որ բիզնեսը զարգանա»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ դրան հասնելու միակ ճանապարհը հրահանգներին հետևելն է:

Նա հավելել է, որ ազգային կարանտինի ներդրումը «վերջին միջոցն է, որը ոչ ոք չի ցանկանում»:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...