13:16   19-09-2020
Image Description
Ռուսաստանը ևս 4 երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի ներկայացուցիչները հայտնել են, որ ՌԴ-ն պատրաստվում է ևս 4 երկրի հետ վերսկսել ավիահաղորդակցությունը, գրում է eadaily.com կայքը։ 

«Հանդիպման արդյունքների հիման վրա փոխադարձ հիմքով սեպտեմբերի 21-ից Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ), իսկ սեպտեմբերի 27-ից` Հարավային Կորեայի հետ (Սեուլ) միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին որոշում է կայացվել»,- ասվում է հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ դեպի այս երկրներ չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ։

Օպերատիվ շտաբում հիշեցրել են նաև, որ վերջին օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդային աճ է գրանցել։ 

Loading...