13:38   19-09-2020
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի ընթացքում ինքնամեկուսացումը թուլության դրսևորում է
Թողնել մեկնաբանություն

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կարծում է, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ինքնամեկուսացումը թույլերի համար է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Չտրվեցիք այդ հիմարությանը, թե «մնա տանը, իսկ տնտեսությամբ ավելի ուշ կզբաղվենք»․ դա թույլերի համար է»,- հայտնել է նախագահը և հավելել, որ վիրուսը իրականություն է, որին պետք է առերեսվել և ոչ թե թաքնվել դրանից։ 

Նշվում է, որ երկրի Մատու Գրոսու նահանգի գյուղատնտեսական աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց համավարակի պայմաններում աշխատանքը չդադարեցնելու համար։

Կորոնավիրուսով նախկինում վարակված և բուժում ստացած նախագահը մեկ անգամ չէ քննադատել COVID-19-ի տարածման դեմ պայքարի համար Բրազիլիայի նահանգներում առևտրի և ծառայությունների նկատմամբ գործի դրված սահմանափակումները։

Հայտնի է, որ Բրազիլիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 4 495 183-ի, որից 135 793-ը՝ մահվան ելքով։ 

Loading...