13:52   19-09-2020
Տիխանովսկայան ԱՄՆ-ին խնդրել է չխախտել Բելառուսի ինքնիշխանությունը
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ԱՄՆ-ին խնդրել է չխախտել Բելառուսի ինքնիշխանությունը, Վաշինգտոնը կողմ է այդ մոտեցմանը, ուրբաթ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, գրում է ria.ru-ն։

«Մենք մտադիր չենք խախտել Բելառուսի ինքնիշխանությունը։ Վիլնյուսում հանդիպման ժամանակ Սվետլանա Տիխանովսկայան խնդրեց, որ ԱՄՆ-ն չխախտի Բելառուսի ինքնիշխանությունը։ Մենք համաձայն ենք։ Դա մեր քաղաքականությունն է։ Դա պետք է լինի ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքականությունը»,- ասել է Քենթը՝ ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Բելառուսի ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր «աշխարհաքաղաքական կողմնորոշումը»:

Նշենք, որ Բելառուսում լարված ներքաղական իրավիճակ է: Բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Loading...