15:47   19-09-2020
Image Description
Կիպրոսը կրկին արգելափակել է Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները

Եվրամիությունը փորձում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ, սակայն Կիպրոսը դրանք կրկին արգելափակել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում Կիպրոսը վետո է դրել:

«Նիկոսիայի նման քայլը պաշտպանում է Լուկաշենկոյի ռեժիմը»,-եվրոպացի դիվանագետի խոսքը մեջբերում է dpa գործակալությունը: Միևնույն ժամանակ, Կիպրոսը բացատրում է պատժամիջոցներին դեմ արտահայտվելու իր որոշումն նրանով, որ ձգտում է հասնել պատժամիջոցների Թուրքիայի դեմ, որը հետազոտություններ է անցկացնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Հունաստանի ափամերձ տարածքում:

Loading...