11:49   20-09-2020
Image Description
«Ռուսաստանը, Չինաստանն ու ԿԺԴՀ-ն նախանձում են ամերիկյան զենքին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան նախանձում են ԱՄՆ-ի զենքին, քանի որ նահանգները մշակել են զենքեր, որոնք աշխարհը դեռ չի տեսել: Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ, գրում է korrespondent.net կայքը:

«Ես պարզապես ասում եմ ձեզ, որ Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, բոլորը նախանձում են այն ամենին, ինչ մենք անում ենք», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով զենքի արդյունաբերության զարգացման մասին:

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն ունի իր տեսակի մեջ եզակի զենք:

«Իմ ղեկավարման ընդամենը 3,5 տարվա ընթացքում մենք վերականգնել ենք ԱՄՆ զինված ուժերի հսկայական հզորությունը: Սուտ լուրեր տարածող լրատվամիջոցները շարունակում են ասել. «Օ, Նա բացում է գաղտնի տեղեկատվությունը». Ո՛չ, ես դա չեմ անում: Մենք ստեղծել և ստեղծում ենք զենք, որի նմանն այս աշխարհը երբեք չի տեսել», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Միևնույն ժամանակ Թրամփը հերթական անգամ հույս է հայտնել, որ իր նշած զենքի օգտագործման կարիքը երբեք չի լինի:

Loading...