11:53   20-09-2020
Image Description
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 277, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47 431 է, մահվան դեպքերինը՝ 1217

Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 277 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 431-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 930 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Սեպտեմբերի 20-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1217-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 57 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42 608, փաստացի բուժվողներինը՝ 3606 (մեկ օրում ավելացել է 216-ով): Մեկ օրում արվել է 3944 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2630608 թեստ:

Loading...