Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, ևս 13 վարակված առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում անելով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3502 դեպք, վարակվածներից 1494-ն առողջացել է, 19-ը՝ մահացել:
5014 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում: