12:25   20-09-2020
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել, 32 մարդ ձերբակալվել է
Թողնել մեկնաբանություն

Լոնդոնում համազգային հնարավոր կարանտին սահմանելու և հակակորոնավիրուսային ենթադրվող պատվաստումների դեմ անցկացված բողոքի ակցիաների ժամանակ 32 մարդ է ձերբակալվել, հաղորդում է The Guardian պարբերականը:

Լոնդոնի ոստիկանության փոխանցմամբ՝ նշված անձինք ձերբակալվել են բռնության գործադրմամբ անկարգություններ կատարելու, հասարակական կարգը խախտելու, արտակարգ իրավիճակների աշխատակիցների վրա հարձակվելու և հակահամաճարակային անվտանգության կանոնները խախտելու համար:

Ոստիկանությունն անցել է կոշտ միջոցների, քանի որ, ըստ աղբյուրի, հարյուրավոր ցուցարարներ հրաժարվել են կատարել հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության հրահանգները:

Հաղորդվում է նաև, որ ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով վիրավորներ ևս եղել են. տեղում գտնվողները նկատել են արյունոտ գլխով մի ցուցարարի, ևս մեկին էլ բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել:

Անկացված հավաքների ժամանակ արված լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ ցուցարարները կենդանի պատ են ստեղծել՝ այդկերպ դժվարացնելով հավաքը ցրելու նպատակով ոստիկանության ձեռնարկած գործողությունները, բացի այդ՝ մասնակիցներից շատերը չեն կրել անհատական պաշտպանից դիմակներ, ոմանք էլ պաստառներ են պարզել «Կորոնավիրուսը կեղծիք է, պատվաստանյութերը չարիք են» գրությամբ և հայտարարել, որ վիրուսի տարածման իսկական աղբյուրը բջջային կապի 5G աշտարակներն են:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...