16:02   20-09-2020
ԱՄՆ-ը հետաձգում է TikTok-ի ներբեռնումների արգելքը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ առևտրի նախարարությունը հետաձգել է TikTok հավելվածը ներբեռնելու արգելքը մինչ սեպտեմբերի 27-ը: Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգելքը մտցնելու դեպքում ԱՄՆ իշխանությունները չեն ստիպի օգտատերերին TikTok-ը հեռացնել գաջեթներից, բայց Apple-ին և Google-ին կստիպեն ԱՄՆ սահմաններում հեռացնել չինական ծրագրերը իրենց հարթակներից: Միևնույն ժամանակ, Apple-ը և Google-ը կկարողանան ծրագրերը պահպանել այլ երկրներում գործող հարթակներում:

Loading...