16:11   20-09-2020
Իրաքցի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական ծառայության առաջնորդներից մեկին
Թողնել մեկնաբանություն

Իրաքցի ուժայինները մի շարք ահաբեկչություններ են կանխել երկրում և մայրաքաղաք Բաղդադում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Al-Sumaria հեռուստաալիքին:

Բաղդադի ազգային անվտանգության պաշտոնյաները դարանակալել են և ձերբակալել Իրաքում ԻՊ առաջնորդներից մեկին, նա ահաբեկչություններ էր նախապատրաստում Արբաինի ժամանակ (շիաների տարեկան հիշատակի երթը Աշուրի սգո քառասուներորդ օրը):

2017թ․ վերջում Իրաքի իշխանությունները հայտարարել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը միջազգային կոալիցիայի աջակցությամբ շարունակում է ահաբեկչական քնած օջախների հայտնաբերումն ու ոչնչացումը:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...