16:13   20-09-2020
Image Description
Բելառուսում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 400 մարդ է ձերբակալվել

Սեպտեմբերի 19-ին Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների ընդհանուր թիվը 430 է, որից  415-ը ՝ Մինսկում: Այս մասին տեղեկացնում է Բելառուսի ներքին գործերի նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Շաբաթ օրը Մինսկում անցկացվել է «կանանց քայլերթ», որն ուղեկցվել է բազմաթիվ ձերբակալություններով:

«Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում բերման է ենթարկվել 430 մարդ, Մինսկում ՝ 415: Նրանցից 385-ը ազատ են արձակվել»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանրապետության ողջ տարածքում անցկացվող 11 բողոքի ակցիաների մասնակիցների ընդհանուր թիվը չի գերազանցել 900 մարդը:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...