12:43   21-09-2020
Image Description
Չինաստանը պատրաստվում է լուսնագնաց ուղարկել Լուսին

Չինաստանը նախատեսում է նոր լուսնագնացի արձակում իրականացնել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ծրագրիղեկավարներից մեկը:


Վերջինիս խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրված ժամանակացույցի: Նա հայտնել է նաև, որ լուսնագնացը փափուկ վայրէջք կկատարի մեր մոլորակի արբանյակի վրա և փորձանմուշներ կբերի Երկիր:


Չինաստանի ներկայիս լուսնային ծրագիրը բաղկացած է 3 փուլից՝ ուղեծիր դուրս գալը, վայրէջքը Լուսնի վրա և վերադարձը Երկիր:  


Ակնկալվում է, որ սարքը Լուսնի մակերեսից փորձանմուշներ կհավաքի, ապա թռիչք կիրականացնի ու կմիանա Լուսնի ուղեծրին, այնուհետև մեծ արագությամբ կմտնի Երկրի մթնոլորտ:


Գրում է՝ Tert.am -ը:

Loading...