15:06   21-09-2020
Թաիլանդում ազգային պարկի աշխատակիցները ծրագրում են զբոսաշրջիկների տուն ուղարկել զբոսանքից հետո իրենց հետևից թողած աղբը
Թողնել մեկնաբանություն

Թաիլանդում «Կխաույայ» ազգային պարկի աշխատակիցները շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի ուրույն մեթոդ են մշակել. նրանք ծրագրում են փոստով զբոսաշրջիկներին ուղարկել զբոսանքից հետո իրենց հետևից այգու տարածքում թողած աղբը, գրում է BBC-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ զբոսաշրջիկները նախքան այգի այցելությունը ստիպած կլինեն իրենց տվյալները թողնել աշխատակիցների մոտ: Երկրի շրջակա միջավայրի նախարար Վարավութ Սիլպա-արչան հայտարարել է, որ այս եղանակով ավելի հեշտ կլինի գտնել բնությունն աղտոտողներին:

Նշվում է, որ նախատեսվում է տեսախցիկներով հետևել աղտոտողներին, հետո հավաքել թողնված աղբը, այդ թվում՝ ապրանքների մնացորդները և ծանրոցներով դրանք զբոսաշրջիկների տան հասցեով ուղարկել: 

Հայտնի է, որ առաջին ծանրոցն արդեն պատրաստ է: Դրան կից ամրացված է տեքստ, որում ասվում է. «Մոռացել եք սա «Կխաույայ» ազգային պարկում»:

Նախարարը հավելել է նաև, որ այգում աղբ նետելու համար կարող են նաև քրեական պատասխանատվության ենթարկել. նշվում է, որ իրավախախտին կարող է մինչև 5 տարվա ազատազրկում սպառնալ: 

Հայտնի է, որ «Կխաույայ» ազգային պարկը 2168 քմ տարածք ունի, այստեղ 67 տեսակի կաթնասուն և 320 տեսակի թռչուն կա, որոնց կյանքին մարդկանց թողած աղբը կարող է մեծ վնաս հասցնել:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...