16:49   21-09-2020
ՀՀ նախագահը Անկախության տոնին պարգևատրում է տարբեր բնագավառների ներկայացուցիչների
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ  նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունները, բարձրագույն պարգևներ, կոչումներ է շնորհում տարբեր բնագավառների ներկայացուցիչների՝ զինվորականների, բժիշկների, ոստիկանների, մշակութի գործիչների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարբեր ոլորտներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած անձանց Հանրապետության նախագահը պարգևներ է հանձնում սեպտեմբերի 21-ին իր նստավայրում:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 29-րդ տարեդարձը: 29 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո´»-ն ասաց Հայաստանի անկախությանըՀայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եքոր Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետությունԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեցԵրկու օր անցսեպտեմբերի 23-իներկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախինքնիշխան հանրապետություն:

Loading...